Կիևյան կամրջից իրեն նետած 62–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Կիևյան կամրջից նետված քաղաքացին ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով, Կիևյան կամրջից ցած է նետվել:

Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն ժամեր անց տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս