Քաղաքացին Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուզական անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին այսօր՝ հունվարի 27-ին, Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսեւորել:  ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի hոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 29-ամյա Ս. Ս.-ը գտնվում է հուզական անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ ոստիկանության աշխատակիցները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ս.-ին, ում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:




Լրահոս