Որտեղ և ում հետ է ՀՀ վարչապետն անցկացնելու այսօրվանից սկսված հանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչեւ հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք»,- անցած տարեվերջին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնում է հնգօրյա արձակուրդի` հունվարի 8-ից 12-ը։

ArmLur.am-ը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից հետաքրքրվեց, թե վարչապետը կոնկրետ որ երկրում եւ ում հետ է պատրաստվում իր արձակուրդն անցկացնել։ Սակայն մամուլի խոսնակը նշեց, որ նպատակահարմար չի համարում հայտնել վարչապետի հանգստի վայրը։ Թե ինչն է գործադիրի, թերևս, շքեղ հանգստի գոնե վայրը թաքցնելու պատճառը, այդպես էլ անհայտ է մնում։

Հիշեցնենք, որ ամառային հրդեհների օրերին ՀՀ վարչապետը իր հանգիստը ցուցադրաբար անցկացրեց Արցախում՝ անգամ տեսանյութեր հրապարակելով։ Բայց այս անգամ նա գերադասեց թաքցնել արտերկրյա հանգստի տարրական մանրամասները։




Լրահոս