09.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱլեքսանդրԻսկանդարյանը:

Թեման՝ 2017թ-ի ամփոփում, 2018թ-ի աշխարհաքաղաքական զարգացումներ, տարածաշրջանային իրավիճակ:

***

Հունվարի 9-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Թեման՝ Ինչ ակնկալիքներ կարող է ունենալ սպառողը 2018թ-ին՝ թանկացումների ֆոնին:

***

Հունվարի 9 – ին  ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայ Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կխոսի կանանց առողջությանը սպառնացող վտանգներց, կամփոփի 2017 թվականը և կներկայացնի տվյալներ Հայաստանում կրծքագեղձի ուռուցքով հիվանդների մասին:

 

Հունվարի 9 – ին  ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը կամփոփի 2017 թվականը, կանդրադառնա նաև Ամանորի ընթացքում գրանցված կանչերին:

***

Հունվարի 9-ին  ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի և իրավաբան, իրավախորհրդատու Հայկազ Մակարյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «2017 թվականի սոցիալական, իրավական իրավիճակը և դրանցից բխող հետևանքները 2018-ին»։

***

Հունվարի  9–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
ԹԵՄԱ՝    Իրանում տեղի ունեցած ցույցերը, պատճառներն ու հավանական կազմակերպիչները. ստեղծված իրավիճակի արդի փուլն ու հնարավոր զարգացումները:
***

ՀՈՒՆՎԱՐԻ  9-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա իրանագետ Գոհար Իսկանդարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Իրանում տեղի ունեցող զարգացումները, միջազգային արձագանքը:




Լրահոս