2017 թվականի դեկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7072 զանգ:
Ստացված զանգերից 2065-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1470-ը՝ զանգ ընտանիքի անապահովության, 450-ը՝երեխայի խնամքի, 240-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 429-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 198-ը՝ մայրության նպաստի,104 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (146), ավանդի փոխհատուցման (271) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Դեկտեմբեր ամսին ստացվել է 61 բողոք, որից 5–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքայինբաժիններին, իսկ 51-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերինհամապատասխան ընթացք է տրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին