Գողություն ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազայից. գողացել են կոնյակներ, օծանելիք, անգամ չիպս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ին հայտնի դարձավ, որ Արամ Ալեքսանյանը
համաձայնության գալով իր ընկերների` Երևան քաղաքի բնակիչներ` Ռաֆիկ Ղալեչյանի և Գևորգ Մարգարյանի հետ որոշել է գնալ Ծաղկաձոր քաղաք եւ այնտեղից գաղտնի հափշտակություն կատարել: Այսպիսով տղաները 2017թ. օգոստոսի 03-ին Գևորգ Մարգարյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Ծաղկաձոր քաղաքում գտնվող ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազա, որտեղ մեքենան կանգնեցրել են բազայի դարպասների մոտ, Գևորգ Մարգարյանը մնացել է մեքենայի մեջ, որպեսզի հսկի տարածքը, Արսեն Բագիրյանը և Արամ Ալեքսանյանիը իջնելով մեքենայից մոտեցել են բազայի հետնամասի 1-ին հարկում գտնվող բար-սրճարանի մետաղապլաստե պատուհանին և իրենց մոտ գտնվեղ պտուտակահանով բացել են պատուհանը:

Տեղեկացանք, որ այս ամենը անելուց հետո Արսեն Բագիրյանը ապօրինի մուտք է գործել բար-սրճանը, որտեղից գաղտնի դուրս է հանել և Արամ Ալեքսանյանին է փոխանցել ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազային պատկանող խոշոր չափի 591.767 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 2 հատ ուժեղացուցիչներ, 458 հազար դրամ արժողության մեկ հատ «Տոշիբա» տեասակի նոթբուք համակարգիչ, մեկ հատ մոնիտորով համակարգիչ, երեք հատ բարձրախոս ուժեղացուցիչով, «Ախթամար», «Անի», «Ընտիր», «Տոնական» տեսակի կոնյակներ, երաժշտական կենտրոն, «Ռեվել» տեսակի օծանելիք, «Բակարդի» տեսակի ոգելից խմիչք, 20 հատ բնական հյութեր, վեց հատ «Կիլիկիա» տեսակի գարեջուր , չորս հատ չիպս,որոնք միասին տեղափոխել և Գևորգ մարգարյանի օգնությամբ տեղավորել են դարպասների մոտ կանգնած վերը նշված մեքենայի մեջ և հափշտակելով դրանք հեռացել:

Արդյունքում տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի գողություն, հատկանիշներով:




Լրահոս