10.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Թեման՝ 2017թ-ի ամփոփում, 2018թ-ի աշխարհաքաղաքական զարգացումներ, տարածաշրջանային իրավիճակ:

***

Հունվարի 10-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ Սոնա Հարությունյանը և ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ սննդաբան (դիետոլոգ) Վարդանուշ Պետրոսյանը:

Թեման՝ Ինչ էինք ակնկալում, ինչ ստացանք և ինչպես շարունակել տարին հոգեբանի, հոգևորականի և սննդաբանի տեսանկյունից:

***

Հունվարի 10-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Թեման՝ 2018թ-ի տնտեսական սպասելիքներ, 2017թ-ի դրական և բացասական արդյունքների համատեքստում:

***

Հունվարի 10-ին  ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի ասուլիսը։

Թեման՝ ««Դիզելային վառելիքի «կայուն» գինը».  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարությունը. կատարված վերլուծությունների նպատակը և արդյունքները. գրասենյակի հետագա անելիքները վառելիքային շուկայի հիմնախնդիրների բացահայտման և կարգավորման գործընթացում»։

***

Հունվարի 10-ին ժամը 14.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների ասուլիսը։
Թեման՝ «Սարգիս Վարդանյանի («Ճվճըվ Արոյի» որդու) մասնակցությամբ մահվան ելքով խոշոր ավտովթարը. Հայաստանում կեղծ պետհամարանիշներով և օտարերկրյա հաշվառման համարանիշներով (տրանզիտ համարներ) երթևեկության առկայությունը և դրանց վտանգները. ճանապարհային ոստիկանության կողմից «արտոնյալ» վարորդների անպատժելիության հետևանքները. 2018-ից արտասահմանյան համարանիշերով մեքենաների խախտումների տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից ֆիքսման գործընթացի մեկնարկի կարևորությունը. թերությունները. դրանց կարգավորման մեխանիզմները»։
Բանախոսներն են՝
Արսեն Պետրոսյան
Արման Սուլեյմանյան
Արմեն Եփրեմյան




Լրահոս