16.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին ժամը 11.00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ «Երիտասարդ եզդիների» ասոցացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը կխոսի ԱԺ կողմից քննարկվող եզդիների ցեղասպանության դատապարտման հայտարարության նախագծի մասին, բանախոսը կներկայացնի նաև Շանգալում տեղի ունեցող իրադարձություները:

***

Հունվարի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական իրողությունների, ապագա զարգացումների և հանրային սպասումների շուրջ:

Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները 2018-ին: Ինչ ապագա է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:
***
Հունվարի 16-ին ժամը 10:30-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է Ինվազիվ սրտաբան, «Աստղիկ»
բժշկական կենտրոնի Սրտաբանական ստացիոնար ծառայության պատասխանատու ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ :
Թեման. Սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման միտումները Հայաստանում եւ եղանակային
փոփոխություններով պայմանավորված սրտանոթային հիվանդությունների սրացում
Հարգելի գործընկերներ հիշեցնում ենք, որ «Ազդակ» ակումբը գտնվում է Բաղրամյան 59 շենքի երրորդ
հարկում:
***

ՀՈՒՆՎԱՐԻ  16-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Կարեն Խաչատրյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Պատմության ինստիտուտի 2018 թվականի ծրագրերը, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված աշխատանքները:




Լրահոս