ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հունվարի 17-ին ժամը 11.00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Հայ տնտեսվարողների» և սպառողների իրավապաշտպան կենտրոն» և «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը կխոսի Հայաստանում տնտեսվարողի և սպառողի իրավական պաշտպանության երաշխիքի, պարենային սննդամթերքի և գյուղմթերքի թանկացման նախադրյալների նկատամբ զսպող մեխանիզմների իրականացման կարևորության ու ժամանակավրեպության մասին: Բանախոսը կանդրադառնա նաև ձկնարտադրության և ջրի խնայողության գործընթացների համակցությանը որպես ազգային գերակա շահ :
***
Հունվարի 17-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սննդամթերքի անվտանգության փորձագետ` Գեորգի Ավետիսյանը կխոսի Հայաստան ներկրվող սննդի վերահսկման մասին:
***
Հունվարի 17-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Համատարած գործադուլ թե՞ տրանսպորտի սակագնի թանկացում.Ի՞նչ են պատրաստվում են անել գծատերերը, երթուղայինները սպասարկող և տաքսի ծառայությունների վարորդները. Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և գծատերերի բանակցային հանդիպումների արդյունքները. ԱԺ-ի կողմից առաջարկվող լուծումները հարցի կագրավորման գործընթացում»։
Բանախոսներն են
Հրանտ Եղիազարյանը – Փոխադրողների միության նախագահ
Տիգրան Հովաննիսյանը – «Ավտովարորդների պաշպանության լիգա»-ի նախագահ