
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը այսուհետ առավել խիստ մոտեցում կցուցաբերի այն ապրանքային շուկաների հանդեպ, որտեղ գործում են գերիշխող տնտեսվարողներ: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բնականաբար, հանրապետության նախագահի հանձնարականից հետո ավելի ենք խորացրել եւ ընդլայնել մեր ուսումնասիրությունների շրջանակները՝ առավել մանրամասն վերլուծություններ կատարելով հիմնականում լայն սպառման ապրանքային շուկաներում: Բացի այն, որ ամենօրյա կտրվածքով դիտանցումներ ենք իրականացնում, խիստ վերահսկողության տակ ենք առել նաեւ մի շարք ապրանքային շուկաներ՝ հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով»,-ընդգծեց Շաբոյանը: