Հարց քաղաքացիներից` սոցիալական փաթեթից օգտվողները կարո՞ղ են անվճար հետազոտություններ անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների համար դժվարամատչելի հետազոտություններն ի՞նչ կարգով են տեղի ունենում: Դրանք անվճա՞ր են կատարվում, թե՞ պետք է որոշակի գումար վճարել:

Սիլվա Տոնոյան (59 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.2014 թվականի թիվ 375-ն որոշման համաձայն` արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող առանձին հատուկ եւ դժվարամատչելի հետազոտությունների մասով գործում է համավճար: (Հիմք` ՀՀ կառավարության 27 մարտի 2014 թվականի թիվ 375-ն որոշում):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում շահառուները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով:




Լրահոս