«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին: Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել»: Ու այդ բոլոր տուգանքները վճարել է նրանց պապը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել տեղեկությունը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ դրանք անձնական տվյալներ են եւ հրապարակման ենթակա չեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: