ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցը վերաբերվում էր գնաճին: Պատգամավորը մինչև հարցին անդրադառնալը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ վարաչապետի համոզմամբ 2.6 % գնաճը սարսափելի չէ այնուամենայնիվ սարսափելի է այն հանգամանքը, որ մարդիկ գոյատևելու, հանապազօրյա հացի խնդիրը լուծելու, կոմունալ վճարները կատարելու, Ամանոր նշելու վարկեր են վերցնում:
«Մեկ շաբաթ է անցել նախագահի հանձնարարկանից, որում պատգամ մարմիններին հանձնարարություն է տրվել ուսումնասիրել իրավիճակը և լուծումներ առաջարկել. ի՞նչ է կատարվել այս ընթացքում, ի՞նչ բացահայտումներ են տեղի ունեցել, և արդյո՞ք հստակեցվել են տնտեսվարողների անուններ, որոնք իրենց սեփական հարստացման համար հարստահարել են ժողովրդին»,-հարցով դիմեց կառավարությանը Իվետա Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ Kentron TV-ի։