ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Խնդրում եմ ասեք` որքա՞ն գումար պետք է վճարեմ:
Իրինա Եգորյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 1 000 ՀՀ դրամ, բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 16 000 դրամ, հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» եւ «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ:
Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի`
– երկու աշխատանքային օրվա ընթացքում` 12.000 ՀՀ դրամ; երրորդ աշխատանքային օրը` 8.000 ՀՀ դրամ; հինգերորդ աշխատանքային օրը` 5.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք, եւ տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: