Աշոտ Մանուկյանի հրաժարականի հետքերով. որտեղ է նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություն տարածվեց, թե Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել էր, թե նախարարն աշխատանքի մեջ է  եւ շարունակում է նախկինի պես աշխատել:

Եվ չնայած, ըստ մամուլի խոսնակի, նախարարը շարունակում է նախկինի պես աշխատել, սակայն երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ նա բացակայում էր խորհրդարանում, երբ ընթանում էր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը: Ընդ որում, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թվարկում էր հարցուպատասխանից բացակայող նախարարների անունները, նրա անունն առհասարակ չնշվեց, իսկ մյուս բացակաների դեպքում նշվեց վերջիններիս գործուղման լինելու փաստը:

Սակայն այսօր Աշոտ Մանուկյանը ներկա էր կառավարության նիստին, սակայն լրագրողներն  այդպես էլ հնարավորություն չունեցան հարցեր ուղղել նախարարին: Նա սովորույթի համաձայն գերադասեց շենքից հեռանալ հետնամուտքով՝ խուսափելով լրագրողներից:




Լրահոս