ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունվարի 19-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ փաստաբանների մասնակցությամբ։
Թեման՝ «Փաստաբաններն ահազանգում են իրենց նկատմամբ հետապնդումների և ահաբեկման, իրավունքների ոտնահարման, մասնագիտական գործողությունների խոչընդոտման, Դատական օրենսգրքում անհիմն կատարված փոփոխությունների մասին։  Ո՞րն է նպատակը և ինչպես են փորձելու նրանք պայքարել այդ ամենի դեմ»։
Բանախոսներն են՝
Մուշեղ  Շուշանյան
Արայիկ Պապիկյան
Տիգրան Հայրապետյան
Գրիշա Բալասանյան
Նինա Կարապետյանց
բանախոոսների ցանկը կհամալրվի
***

Հունվարի 19ին՝ ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

պլաստիկ-միկրո վիրաբույժներ Արսեն Մանասերյանն ու Էդգար Հայրապետյանը կխոսեն  Հայաստանում պլաստիկ վիրահատություն կատարելուց հետո հավանական բարդությունների  մասին և կներկայացնեն վիճակագրական տվյալներ ՀՀ-ում պլաստիկ վիրահատություն ցանկացող անձանց հաճախակիության ու պահանջարկի վերաբերյալ:

***

Էդուարդ Ղազարյանի ուսումնական ձեռնարկների շնորհանդես

Հունվարի 19-ին, ժամը 16.00-ին Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում տեղի կունենա ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանի երեք ուսումնականձեռնարկների շնորհանդեսը, որոնք հրատարակվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և  ՀՀ ԿԳՆգիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

***

 




Լրահոս