«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը շարունակում է դիմումների ընդունումը Սոթքի հանքում աշխատելու համար։
Նոր թափուր աշխատատեղերը, թվով135, հետևյալն են՝ ավտոինքնաթափի վարորդներ՝ 100 մարդ, հորատող հաստոցի մեքենավարներ՝ 10 մարդ, էքսկավատորի մեքենավարներ՝ 5 մարդ, բուլդոզերի մեքենավարներ՝5 մարդ և սարքավորումներ վերանորոգող տեխնիկական կազմի աշխատողներ՝ 15 մարդ։
Շեշտենք, որ նախապատվության կարգով դիտարկվում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կապալառու «Ակնաձոր» ընկերության աշխատողների դիմումները։
Հարկ է նաև նշել, որ արդեն աշխատանքի են ընդունվել այդ ընկերության 36 վարորդ։
Ընկերությունում շարունակում են մշտական աշխատանքի ընդունելության հարցազրույցները վերը նշված աշխատատեղերի համար։ «Ակնաձոր» ընկերության մյուս վարորդներին հիշեցնում ենք, որ կարող ենդիմում/ինքնակենսագրությունները ներկայացնել Սոթքի հանքի կադրերի բաժին մինչև սույն թվականի փետրվարի 1-ը։
Աշխատանքի ընդունելության ավարտը նախատեսվում է 2018 թվականի մարտին։