Հարց քաղաքացիներից` երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել բնակչի (երեխայի ծնող) կողմից:

Տիգրանուհի Հարությունյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելու համար բնակիչը (երեխայի ծնողը) ԱԱՊ հաստատություն է ներկայացնում երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական կամ ծնունդը հաստատող փաստաթուղթ): (Հիմք` 24.09.2008 թվականի N17-Ն հրաման):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե երեխան բժշկական քարտ չունի, բժշկի կամ բուժքրոջ կողմից երեխայի անունով բացվում է նոր քարտ: Եթե տվյալ երեխայի համար նոր բժշկական հսկողության ամբուլատոր քարտ բացելն աննպատակահարմար է (երեխան այլ բուժհաստատությունում արդեն իսկ ունի ամբուլատոր բժշկական քարտ), ապա այցելուի անունով բացվում է համառոտ գրառումների թերթիկ:




Լրահոս