ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հունվարի 23-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ ինտեգրացիոն գործընթացները 2018-ին. <<և՛, և՛>> սկզբունքի ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները՝ պատմաբանի տեսանկյունից:
***
Հունվարի 23–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
ԹԵՄԱ՝ Հարկային օրենսգրքի սահմանած դրույթները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ վարձու աշխատողների աշխատավարձերի վրա:
***
Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Թեման` ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելը, ՀՀ պետական քաղաքական էլիտայում սպասվող փոփոխությունները:
***
Հունվարի 23-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս նվիրված հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի լուսավոր հիշատակին։
Բանախոսներն են Սարգիս Հացպանյանի մտերիմներից, ընկերներից՝
Գևորգ Յազըճյանը – սփյուռքահայ լրագրող և պատմաբան
Հակոբ Սանասարյանը – «Հայաստանի կանաչների միության» նախագահ
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ`
Գոհար Արշակյանը
Սոսե Ղլեջյանը
Սիրուն Սեմերջյանը