Ո՞րն է եղել Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵԱՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵԱՏՄ տարածքում ընդհանուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» համարվող Տիգրան Սարգսյանը եւ ԵԱՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հաջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵԱՏՄ-ական ընդհանուր քաղաքականության:

Պատճառը Բելառուսն է. Բատկան չի համաձայնում, որովհետեւ Բելառուսի տնտեսությունը կքայքայվի։ Բելառուսը պետական օժանդակությամբ` դոտացիայով ապրող երկիր է։ Բատկան սպառնում է, որ այդ դեպքում ինքը ԵԱՏՄ-ից դուրս կգա, ու ԵԱՏՄ-ն կփլուզվի: Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի «հույսն» էլ այն է, որ Եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն «շատ չի ձգի», ու, ի վերջո, իրենց կհաջողվի անցնել ընդհանուր վալյուտայի: Չնայած այս վիճակը ձեռնտու է թե՛ Ղազախստանին, թե՛ մյուսներին, որտեղ մտածում են` ԵԱՏՄ-ն ավելի շուտ «կվերջանա», քան Բատկան»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս