Հարց քաղաքացիներից` կենսաթոշակային տարիքը լրացած աշխատող անձը պե՞տք է կատարի նպատակային սոցիալական վճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է, բայց նա դեռ շարունակում է աշխատել եւ չի ստանում իր կուտակային կենսաթոշակը, ապա այս դեպքում նա պե՞տք է կատարի նպատակային սոցիալական վճար, թե՞ ոչ:

Երան Հակոբյան (66 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը լրանալը, որից հետո մասնակիցը նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:

Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատանքը կորցնելու եւ այլեւս եկամուտներ չունենալու դեպքում անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին եւ կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից:




Լրահոս