Հարց քաղաքացիներից` անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է վերադարձնել չօգտագործած դրոշմապիտակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե անհատ ձեռնարկատերը ներմուծված օծանելիքի դրոշմավորման համար դրոշմապիտակներ է ձեռք է բերել եւ դրանց մի մասը չի օգտագործել, ապա կարո՞ղ է արդյոք դրանք ետ վերադարձնել:

Իրինա Մելքոնյան (39 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6 հոդվածի համաձայն` ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են մաքսային մարմին` համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում: Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:




Լրահոս