Գրիշա Վիրաբյանը ապրիլյան սպասվող զարգացումներին ընդառաջ ստեղծել է «Պայքարող Հայաստան» անունը կրող շարժում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը ապրիլյան սպասվող զարգացումներին ընդառաջ ստեղծել է «Պայքարող Հայաստան» անունը կրող շարժում։ Ըստ նրա՝ շարժումը բարձրաձայնելու է Սերժ Սարգսյանի հաջորդ ղեկավարման փուլի հետ կապված անթույլատրելիության մասին, ինչպես նաև զբաղվելու է քաղաքացիների ոտնահարված իրավունքների և շահերի հետ կապված հարցերով։ «Շարժման մեջ ընդգրկված են մտավորականներ, երիտասարդներ։ Շատերը համոզում էին, որպեսզի ոչ թե շարժում, այլ կուսակցություն ստեղծեմ, իսկ շարժման դեպքում բոլորը հավասար են»,- շեշտեց նա»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս