Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին, նոր տհաճ անակնկալ է սպասվում. իշխանությունը որոշում է կայացրել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում չափազանց շատ շահարկվեց Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոնի ՀՀ դիվանագիտական անձնագիր ունենալու հանգամանքը, որը նրան տրվել էր ՀՀ արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական լինելու պատճառով: Ժամանակի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են Ռոբսոնին զրկել այս կարգավիճակից, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարարի խորհրդական նշանակել ԼՂՀ նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ձևավորվում էր ԼՂՀ նոր կառավարությունը, և բոլորի համար անսպասելի արտգործնախարարի պաշտոնում Միրզոյանի փոխարեն նշանակվեց Մասիս Մայիլյանը, մենք գրեցինք, որ իշխանությունները չեն պատրաստվում Միրզոյանին գործազուրկ թողնել: Եվ ահա, իշխանությունը որոշել է լրացնել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի հաստիքը՝ նշանակելով ԼՂՀ ԱԳ նախկին նախարարին»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս