26.01.18

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հունվարի  26-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ՀՀ  ոստիկանության քրեական հետախուզությանգլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Երևանի քաղաքապետարանի ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և «Երեխաների աջակցության կենտրոն»հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը կներկայացնեն, թե ինչ զարգացումներ են նկատվում Հայաստանում երեխաներիիրավունքների պաշտպանության ոլորտում, կանդրադառնան անչափահասների հետ կապված խնդիրներին, հաճախ հանդիպվողխոչընդոտներին և կհրապարակեն 2017-2018 թվականների վիճակագրական տվյալները։

***

Հունվարի  26–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

ԹԵՄԱ՝ հունվարի 28-ին նշվում է Հայոց բանակի հիմնադրման օրը.  26 տարիների ընթացքում հայկական բանակի մարտունակության անցած ուղին. բանակ եւ հասարակություն կապի ամրապնդումը. բանակը պետության ռազմական անվտանգության երաշխիք:
***
Հունվարի  26-ին ժամը 12:30-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  իրավագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը կխոսի  ապրիլի 2-ից հետո ՀՀ Նախագահի գործառույթների և  կառավարման նոր համակարգում ակնկալիքների մասին: Ինչպես նաև կքննարկվի դատական օրենսգրքի վիճահարույց նախագիծը` փաստաբաններին տուգանելու դատարանների լիազորության և փաստաբանական համայնքի անկախության նկատմամբ դրա վտանգների մասին:

***

Հունվարի 26-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի է ունենալու Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության 130-ամյակին նվիրված միջոցառումը և կուսակցության Հայաստանիկազմակերպության 11-րդ համագումարի բացումը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք տեղում լինել ժ. 18:50-ին:

***

Հունվարի 26ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911) պետ, գնդապետՀովհաննես Խանգելդյանը:

Թեման՝Արտակարգ դեպքեր, պատահարներ, տարեկան ամփոփիչ հաշվետվություն:

***

ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա արաբագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչՀայկ Քոչարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Սիրիայի Աֆրին քաղաքում տեղի ունեցող զարգացումները, Թուրքիայի գործողությունները, հայ համայնքը:

***

Հունվարի 26-ին 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայոց բանակի տոնին: Այս տարի Հայոց բանակը տոնում է իր կազմավորման 26-ամյակը:

«Հայոց հզոր բանակ» ծրագրի գործադիր-ղեկավար Կարեն Հովհաննիսյանը կներկայացնի իր կարծիքը, թե ինչպես հայ հասարակությունը պետք է սատարի Զինված ուժերին և հակադարձի հայկական բանակիվարկաբեկմանն ուղղված քարոզարշավներին:




Լրահոս