
«Արսենալի» ավագ Պեր Մերտեզակերը թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «փայլուն լրացում» է համարում լոնդոնցիների կազմին:
«Չելսիի» հետ գավաթային խաղի պաշտոնական ծրագրի համար տված հարցազրույցում Մերտեզակերն արժանին է մատուցել հայ ֆուտբոլիստին.
«Պարզապես ուզում եմ շեշտել, թե Մխիթարյանը որքան փայլուն համալրում կլինի: Նա այստեղ հաջողության հասնելու բոլոր նախադրյալներն ունի»,- Մերտեզակերի խոսքերն է մեջբերում «Metro»-ն:
Հիշեցնենք` Մխիթարյանը, չնայած չէր մասնակցում Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի` «Չելսիի» հետ խաղին, բայց դարձել էր հանդիպման պաշտոնական ծրագրի հերոսը: