Արթուր Օսիկյանը հրաժարակա՞ն է տվել. Դավիթ Հարությունյանի հետ լարված հարաբերությունների հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ը տեղեկություն է հրապարակել, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից և շուտով պաշտոնապես կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ։

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՔԿՎ հանրային կապերի բաժին, որտեղից մեզ հայտնեցին, որ այս պահին Արթուր Օսիկյանն աշխատանքի վայրում է:

Ըստ երևույթին, նրա պաշտոնանկությունն օրվա ընթացքում կհաստատվի:

«ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2017 թվականի դեկտեմբերին գրել էր, որ վերջին շրջանում լարվել են Արթուր Օսիկյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարաբերությունները: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հարությունյանի` նախարար դառնալուց հետո պաշտոնանկ արվեցին ՔԿՀ մի քանի ղեկավարներ, բնականաբար բացահայտված սկանդալների արդունքում: Կադրային այդ փոփոխություններն էլ Օսիկյանի սրտով չեն եղել: Գրել էինք, որ չի բացառվում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում մի օր էլ նա հրաժեշտ տա պաշտոնին:




Լրահոս