Արտաշես Գեղամյանը Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպը փակված է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը հունվարի 31-ին կքննարկի ԱԺ «Ելք» խմբակցության պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Խմբակցությունն անհրաժեշտ է համարում հանձնաժողովի ստեղծումը, որպեսզի քննարկվի նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա հարձակվելու եւ հարվածելու փաստը: «Ելք»-ի պնդմամբ` Արտաշես Գեղամյանն էթիկայի կանոնների խախտում էր թույլ տվել: «1 տարի անցել է: Այդ հարցը փակված է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:




Լրահոս