27.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի  27-ին ժամը  11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը կխոսի ձմռան ընթացքում սեռական առողջության պասիվացման պատճառների և այդ ընթացքում առողջությունը բարելավելու միջոցների մասին:

***

Հունվարի  27-ին ժամը  12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ազգագրագետ Լուսինե Նազարյանը և բանասեր Կարինե Փանոսյանը կխոսեն Սուրբ Սարգսի տոնի խորհրդի, աղաբլիթի սովորության մասին: Կանդրադառնան թե ինչպիս են նշել տոնը նախկինում և ինչ փոփոխության է այն ենթարվել այսօր:

***

Հունվարի 27-ին, ժամը 13:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Հունվարի 28-ը Հայոց Բանակի օր» թեմայով մամլո ասուլիսը:

Բանախոսն է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Բանախոսը կանդրադառնա սահմանում տիրող իրավիճակին, ՀՀ Զինված ուժերին առընչվող օրենքի փոփոխություններին, բանակի խնդիրներին, զինծառայողների պատրաստակամությանը և այլ հարցերի:

***

Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ին, «Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցի /Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք (կրկեսի հարևանությամբ)/  «Միլանո» սրահում տեղի կունենա «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում,  ձեռքբերումներ և խնդիրներ»  խորագրով համաժողով:

Համաժողովին  կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը,   պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:




Լրահոս