Բանակը մեր երկրում լիարժեք կայացած եզակի պետական կառույցներից մեկն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը Հայոց բանակի օրն է: 1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ` մինիստրների խորհրդում ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե, 1991թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Իսկ արդեն 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը` այդկերպ ազդարարելով հայկական երազանքի բանակի ստեղծման մասին:

Եւ այսօր` մեր պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող կառույցի ստեղծումից 26 տարի անց, պետք է հպարտությամբ փաստենք՝ Հայկական բանակն ի զորու եղավ լուծելու իր առջեւ դրված կարեւորագույն խնդիրները: Ասվածի ապացույցը Արցախյան հերոսամարտում հայկական կողմի հաղթանակն է, եւ այս տարիներին ՀՀ սահմանների անառիկությունը: Այնպես որ, չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ բանակը, չնայած ունեցած թերություններին, մեր երկրում լիարժեք կայացած եզակի պետական կառույցներից մեկն է, եթե ոչ միակը: Այնպես որ, շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս