Գագիկ Ծառուկյանը արտերկրում է. ինտրիգը շուտով կհանգուցալուծվի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով արտերկրում է գտնվում: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը վերադառնալուն պես խմբակցության հետ կքննարկի ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի դաշինքի դիրքորոշումը։ Ծառուկյանը պատրաստվում է հստակեցնել նաև ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը։ Չի բացառվում, որ Արմեն Սարգսյան թեկնածուին աջակցելու հարցը հենց կախված լինի այս ինտրիգի հանգուցալուծումից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս