«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հաստատվեցին լուրերը, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն այսքան ժամանակ անց դեռեւս Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը:
Ինչո՞ւ, երբ է վերջապես ստորագրվելու նախարարի հրաժարականի դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեկնաբանեց. «ՀՀ նախագահի կողմից նախարարի հրաժարականի դիմումը ստորագրելու ժամկետի օրենսդրական սահմանափակում չկա»: Փաստորեն, Մանուկյանը հայտնվել է օդից կախված վիճակում. մի կողմից փաստացի նախարար չէ, քանի որ հրաժարական է ներկայացրել, մյուս կողմից՝ ստիպված է պաշտոնավարել, քանի որ չկա աշխատանքից ազատելու հրամանագիրը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: