Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը դատի է տվել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը թանգարան ինստիտուտից պահանջում է 3 մլն 380 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, այս պարտքը գոյացել է թանգարանին հարակից տարածքի ոռոգման արդյունքում:

Եւ հիմա «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը որոշել է պարտքերը վերադարձնել դատական ճանապարհով` անկախ այն հանգամանքից, որ պարտատերը խորհրդանշական կարգավիճակ ունի: Նշենք, որ այս գործը մակագրվել է Կենրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:




Լրահոս