«Յովիլ Թաունի» գլխավոր մարզիչ Դաեն Ուեյը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունն Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում:
«Հպարտանում եմ իմ թիմով: Առաջին 20 րոպեներին լուրջ խնդիրներ ստեղծեցինք մրցակցի համար: Եթե խոսենք հիասթափության մասին, ապա դա 41-րդ րոպեին բաց թողած գնդակն է: Երազում էինք 90 րոպե խաղալ աշխարհի լավագույն ակումբներից մեկի հետ:
Մոուրինյուն ամեն ինչ գիտեր իմ մասին: Ակնհայտ է, որ նա տնային աշխատանք էր կատարել: Չէի զարմանա, եթե նա իմանար երեխաներիս անունները»,- Ուեյի խոսքը մեջբերում է BBC-ն: