Որ գերատեսչությունը որքան գումար է ծախսել ամանորյա տոնակատարությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորյա տոնակատարությունների համար ամենաշատ գումար ծախսել է Երեւանի քաղաքապետարանը՝ 139 մլն 329 հազար դրամ: Այդ գումարի մի մասը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցփաթեթների, մի մասը՝ Երեւանի մանկապարտեզների երեխաների նվերների համար: 5 մլն դրամ էլ քաղաքապետարանը ծախսել է ամանորյա պաշտոնական ընդունելության համար, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած տվյալներից:

Ամանորին մեծ գումարներ է ծախսել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ 4.4 մլն դրամ: Սակայն ԱԳՆ-ից պարզաբանել են, թե այդ գումարները բյուջետային միջոցներից չեն ծախսել, իսկ թե որտեղի՞ց, ԻԱԿ-ի հարցմանն այդպես էլ հստակ պատասխան չի տրվել: ՀՀ ոստիկանությունն այս նպատակով ծախսել է 4.1 մլն դրամ, ԱԺ-ն՝ 3.9 մլն դրամ, ֆինանսների նախարարությունը՝ 3.3 մլն դրամ, ԱԻՆ-ը՝ 1.8 մլն դրամ եւ այսպես շարունակ:

Ի դեպ, մեկ փաստ էլ՝ կառավարության աշխատակազմից այդպես էլ չեն պատասխանել ԻԱԿ հարցմանը եւ չեն տրամադրել իրենց ծախսերի մասին տեղեկություններ` նշելով, թե դրանք համարվում են պետական գաղտնիք:




Լրահոս