
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝
Արթուր Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
Նշենք, որ Արթուր Ավագյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրն է: Նախկինում զբաղեցրել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնը: