«Ալտերնատիվ» չկա. կառավարությունը շուրջ 129 միլիոնի բենզին կգնի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր թանկացումներին: Կարեն Կարապետյանը խոսել էր մասնավորապես բենզինի, գազի ու դիզելային վառելիքի թանկացումների մասին ու սպառողներին այլընտրանքային ուղի էր ցույց տվել:

«Բենզին օգտագործողը ալտերնատիվ ունի՝ գազը: Եթե իր համար դա հարմարավետ չէ, կարող է անցնել գազի: Գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով, այսօր 190–220 դրամ է, և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին: Լավ չի, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ հինը մնար, բայց 190–220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք»,– նշել էր նա:

Սակայն ի տարբերություն քաղաքացիների, կառավարության աշխատակազմը սեղմված գազով մեքենա վարելու այլընտրանք չունի»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս