
ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր կշարունակի հանդիպումները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հերթական հանդիպումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում, երկրորդը` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանըարդեն իսկ հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպում է ունեցել նաև Գիտությունների ազգային ակադեմիայում: