Անվտանգության խորհրդի գործունեությունը, խորհրդարանական վերահսկողության առարկա է. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծ: Այս մարմինը փոխարինելու է ներկայիս Ազգային անվտանգության խորհրդին:

Ի տարբերություն գործող ԱԱԽ-ի, նոր խորհրդի կազմում չկան շատ էական պաշտոններ զբաղեցնողները՝ ԱԺ նախագահը, դատախազը: Անվտանգության խորհրդի անդամներն են` վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Նախորդ կազմի համեմատ բացակայում են նախագահը, Ազգային Ժողովի նախագահը եւ գլխավոր դատախազը: Եթե պաշտպանական ոլորտի քաղաքականության հարցերը քննարկելիս գլխավոր դատախազի ներկայությունը այդքան էլ կարեւոր չէ, ապա Ազգային Ժողովի նախագահի եւ նախագահի բացակայությունը տարօրինակ է:

Եվ սա տարօրինակ է այն դեպքում, որ Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի եւ պետք է բարձրանա խորհրդարանի դերն ու նշանակությունը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

Հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս