Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի արտերկիր. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ և՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան Հայաստան: Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ևս երեք օրով մեկնելու է արտերկիր»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս