Փետրվարի 2-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի ասուլիսը։
Թեման՝ «Դիզելային վառելիքի և բենզինի շուկայում առկա հիմնախնդիրների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը շարունակում է ուսումնասիրությունները և ներկայացնում իր նոր վերլուծությունն ու հայտնաբերված խնդիրների լուծման, երկրի շահերից բխող արդյունքների հասնելու հնարավոր ուղիները»։
***
Փետրվարի 2-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանի ասուլիսը։
Թեման՝ «Ինչո՞վ է պայմանավորված Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և օրեր անց ստացել ոչ բոլոր հարցերի պատասխանը. Որքանո՞վ են այդ պատասխանները հիմնավոր. բավարար և ի՞նչ են պատրաստվում անել բնապահպանները»։
Ներկայացրած հարցերը ստորև.
1. ի՞նչ պատճառով է դադարեցվել Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը և երբ է նախատեսվում ֆաբրիկայի աշխատանքի վերսկսումը:
2. Արդյո՞ք ֆաբրիկայի աշխատանքի դադարեցումը պայմանավորված է պոչամբարի արագ լցվելու և արտահոսքերի հետ:
3. Ի՞նչ վիճակում է գտնվում Թեղուտի պոչամբարը` անվտանգության, տեխնիկական և բնապահպանական տեսանկյունից:
4. Ընկերությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում պոչամբարի տարածքից արտահոսքերի կանխարգելման և արտահոսքերի դեպքում շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման և տեղի բնակիչներին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ:
5. Շահագործումից ի վեր որքա՞ն հանքաքար է արդյունահանվել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից, և ներկայում ինչքա՞ն է կազմում Թեղուտի պոչամբարի լցվածությունը, և քանիտարի կարող է պոչամբարը ծառայել արդյունահանման` նախագծով հաստատված ծավալների պարագայում:
6. Ինչպե՞ս կմեկնաբանեք Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալության կողմից Թեղուտիհանքավայրի ծրագրի ֆինանսավորումից հրաժարվելը:
7. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի մեկնարկից մինչ օրս քանի՞ հեկտար անտառ է հատվել և քանի՞ հեկտար անտառ և քանի՞ հեկտարայգի է տնկվել և ո՞ր տարածքներում: Տնկված անտառի քանի՞ տոկոսն է կպել:
***
Փետրվարի 2-ին ժամը 11-ին Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍերգեյԲագրատյանը կխոսի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին, ինչպես նաև կանդրադառնա ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուին:
***
Փետրվարի 2-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Համահայկական գրողների միության նախագահ Ժան Էքմեքչյանը, «Հայրենիքի Ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հարություն Հովնաթանը և «Հայրենիքի Ձայն» թերթի տնօրեն Սամվել Պողոսյանը:
Թեման՝ Համահայկական գրողների միության ղեկավարության փոփոխության հարց, «Հայրենիքի Ձայն» թերթի ճակատագիր:
Փետրվարի 2-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Թեման՝ Խաղողի բերքի նկատմամբ պահանջարկի աժիոտաժ, գինեգործության ոլորտի հարցեր, խնդիրներ: