
Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը փետրվարի 2-ին Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Սիրիայի հայկական պարբերական «Գանձասար»-ին:
Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականին մանրամասներ է փոխանցել դեպքի վերաբերյալ:
«Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձրեցին օդանավը։ Բարեբախտաբար վիրավորներ չեղան: Օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ եւ պատվիրակության անդամներն ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,-ասել է Ժիրայր Ռեիսյանը: