ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հացի արտադրությունը գնալով նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց` 2016 թվականի 278 հազար տոննայի դիմաց: Այսինքն` պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթացքում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով:

Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հայաստանում նվազում են հացի արտադրության ծավալները. այս միտումը շարունակվում է մոտ տասը տարի: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով՝ դրանց արտադրության ծավալները: Մեկ փաստ էլ. ՀՀ-ում հացի արտադրության ծավալները նվազում են ճիշտ այնքան, որքան պաշտոնական վիճակագրությամբ նվազում է բնակչության թվաքանակը: Շատ տրամաբանական զուգադիպություն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս