Տրանսպորտի նախարարության շենքի ճակատագիրը՝ անորոշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հունվարի 29-ին նշանակված աճուրդը դարձյալ չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ վերջին աճուրդը եղել է հունվարի 29-ին եւ լրացել է կառավարության որոշմամբ` շենքը վաճառքի հանելու համար սահմանված ժամկետը:

«Վեց ամիսների ընթացքում այս գույքը այդպես էլ գնորդ չգտավ: Հիմա դադարեցվել է շենքի աճուրդային գործընթացը»,-տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից: Հետաքրքիր է` հիմա կառավարությունը ինչ որոշում է կայացնելու շենքի ճակատագրի հետ կապված` դարձյալ վաճառքի հանե՞լ, վարձակալության տա՞լ, թե՞ այլ պետական մարմին տեղավորել այդտեղ:




Լրահոս