Հարց քաղաքացիներից` նոր հիմնադրված կազմակերպության նվազագույն շահութահարկի վճարումը պարտադի՞ր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե կազմակերպությունը նոր է հիմնադրված, ապա նվազագույն շահութահարկի վճարումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Եվ կցանկանայի իմանալ, թե սահմանամերձ բնակավայրերում շահութահարկի արտոնության հնարավորության սահմանվա՞ծ է:

Անուշիկ Եփրեմյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1 հոդվածին եւ «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման եւ վճարման կարգի» հրահանգի 9.4-րդ եւ 9.7-րդ կետերին համապատասխան օրենքով սահմանված նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չի հաշվարկում եւ չի վճարում այն ռեզիդենտը, որը ընթացիկ տարվա որեւէ եռամսյակում նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել կամ ընթացիկ տարում ազատվել է շահութահարկի վճարումից (կամ օգտվել է 100% արտոնությունից) կամ ընթացիկ տարվա որեւէ եռամսյակում իրականացրել է միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:

Նշված վճարումը չեն կատարում նաեւ պետական (համայնքային) ոչ առեւտրային կազմակերպությունները մինչեւ շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար: Միաժամանակ հայտնում ենք, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նման դրույթ նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետեւանքով առաջացող եկամուտները եւ նվազեցումները: Ի դեպ, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ եւ այլ նվազեցումներ): Նվազեցումների միեւնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:




Լրահոս