Ծնողները երեխաներին սովորեցնում են դրսից որեւէ բան տուն չբերել: Ծնողներն այդ առումով ավելի բանական և զգույշ են: Սակայն նրանք էլ պետք է իմանան, որ արտաքինից մաքուր եւ անվտանգ իրը ոչ միշտ է այդպիսին: Այն կարող է իր մեջ բացասական էներգետիկա պարունակել: Իհարկե, դրանք նախապաշարմունքներ են, սակայն ոչ առանց հիմքերի:
Զարդեր
Դրանք կարող են նախորդ տիրոջ համար ոչ թե հասարակ զարդ լինել, այլ նաեւ սիմվոլիկ նշանակություն: Իսկ մատանին հաճախ նետում են, որպեսզի ձերբազատվեն այն խնդիրներից, որոնք առաջացել են այդ զարդը նվիրած անձի հետ:
Սուր առարկաներ. այստեղ ներառված են մկրատը, դանակը, քորոցը, ասեղը… : Դրանք կարող են օգտագործված լինել տարբեր բացասական գործընթացների համար:
Բանալիներ. դրանք պետք չէ քեզ պահել, միեւնույն է՝ չգիտես, թե դրանք որ դուռն են բացելու:
Հայելի. կորած այս իրի մեջ նայել են բազմաթիվ մարդիկ, որոնք թողնում են իրենց արտացոլանքն ու էներգիան:
Ժամացույց. այն շատ զգայուն է: Ապացուցված է, որ երբ մարդը մահանում է, նրա ժամացույցը կանգ է առնում:
Մետաղադրամներ. այն ևս իր մեջ ինչպես դրական, այնպես էլ բացասական էներգիա է պարունակում:
Խաչեր
Ամեն մեկը պետք է ինքը կրի իր խաչը: Ուրիշի խաչն ուրիշի ճակատագիրն է:
Սանր. վարսերի մեջ կնոջ ուժն է թաքնված: Սանրն այն պահում է իր մեջ: Սակայն հայտնի չէ, թե այդ սանրից օգտված կինը որքանով է երջանիկ եղել իր անձնական կյանքում: