Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայց է ներկայացրել Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուբեն Զաքարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զաքարյանը, դիմելով վարչական դատարան, խնդրել է պարտավորեցնել մարզպետ Հակոբյանին իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, որպես Դարբասի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի ընտրված տնօրենի` հիմք ընդունելով 2017թ. դեկտեմբերի 14-ի կայացած մրցույթի արդյունքները:
Այլ կերպ ասած` տարեվերջին դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է տեղի ունեցել, ընտրվել է Զաքարյանը, սակայն նա մարզպետի «քիմքին հարիր» չի եղել, եւ որոշվել է նրան պաշտոնավարելու հնարավորություն չտալ: