ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ամուսնալուծության գրանցման համար կոնկրետ ի՞նչ ժամկետ է սահնանված: Ինչքա՞ն ժամանակում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:
Մերի Գաբրիելյան (32 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գաբրիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։
Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք: