Փետրվարի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Թեման՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենք»-ի նախագիծ, հեռարձակման ոլորտին առընչվող խնդիրներ:

***

Փետրվարի 5-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը և Ոստան ավանդական երգի, պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գայանե Աբելյան-Բադալյանը:

Թեման՝ Բուն Բարեկենդանի տոն, որի ժամանակ թագավորը ենթարկվում էր ծառաներին, սկեսուրը՝ հարսներին, ինչպես էին նշում հայերը իրենց ամենամեծ դիմակահանդեսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն տոնի խորհուրդը, սովորությունները և բարեկենդանյան ծիսական երգերից:

***

Փետրվարի 5-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանը կխոսի նևրոզի առաջացման պատճառների և դրանց հաղթահարման մեթոդների մասին, ինչպես նաև կանդրադառնա թե ի՞նչ ազդեցություն ունի սոցիալական վիճակը մարդկանց հոգեբանության վրա: 

***

Փետրվարի 5-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների և «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանի համատեղ ասուլիսը։
Թեման՝ «ՃՈ ապօրինի «նոր թակարդը» ավտոներկրողների համար. ահազանգ և ինչ են պատրաստվում անել ավտոներկրողները»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

 




Լրահոս