Փետրվարի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա փետրվարի 06-ին, ժամը 12:00-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի շենքում՝ Վարդանանց 13 ա, 2-րդ հարկ (Վերնիսաժի հարևանությամբ):

***

Փետրվարի 6-ին, ժամը 13.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի Կոտայքի մարզի Լուսակերտի միջնակարգ դպրոց, որտեղ ներկա կգտնվի ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին:

Փետրվարի 6-ին, ժամը 15.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի կունենա Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2-րդ մասնաշենքից:

Լրատվամիջոցներն իրենց մասնակցությունը կարող են հավաստել մինչև փետրվարի 5-ը, ժամը 18.00-ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 093 70-77-16 հեռախոսահամարներով:

***

Փետրվարի 6-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

ԹԵՄԱ` Հայոց ցեղասպանության եւ արցախյան կարգավորման հարցերը քաղաքական օրակարգ բերելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումն ու Թուրքիայի մտահոգությունները:

***

Փետրվարի   6–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ տվյալ միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:

ԹԵՄԱ՝    ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերը   եւ   գրանցված   դեպքերի   ցուցանիշի  աճը. ոլորտը կարգավորող մեխանիզմներն  ու օրենքի բացերը:

***

Փետրվարի 6-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ թանկացումների, առկա հասարակական-քաղաքական իրողությունների և հնարավոր զարգացումների շուրջ:
***
Փետրվարի 6-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ, կրթության,մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարԴավիթ Խաժակյանը և «Ելք» խմբակցության Երևանի ավագանու քարտուղար Թեհմինա Վարդանյանը կխոսեն Առաջին Հանրապետության ներքինգործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի նախագծի շուրջ ծավալված աղմուկի և դժգոհությունների մասին, կանդրադառնան Մյասնիկյանիարձանի հետնամասում գտնվող այգու տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև կխոսեն թանկացումների ևդրանիցից բխող հետևանքների մասին:

***

Փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա խորհրդային դարաշրջանի ճարտարապետական ժառանգությանպահպանման հարցերին նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսին կմասնակցի ակադեմիկոս, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Պողոսյանը:




Լրահոս